Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն իր պահանջներն է ներկայացրել ակումբին՝ նոր պայմանագիր ստորագրելուց առաջ:
Նոյերը ցանկանում է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձով, իսկ ակումբն առաջարկում է իր տարբերակը, այն է՝ պայմանագիր մինչև 2023 թ՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ, ինչպես նաև բոնուսներ՝ հաջողությունների դիմաց:
Նոյերի նման ցանկության պայման է հանդիսացել այն, որ Լյուկա Էրնանդեսն ու Ֆելիպե Կոուտինյոն 20 մլն եվրո աշխատավարձ են ստանում:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 34-ամյա դարպասապահն անցկացրել է 25 խաղ: