«Արսենալի» իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինը կարող է տեղափոխվել «Ինտեր»։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «զինագործները» պատրաստ են լսել «Ինտերի» տրանսֆերային առաջարկը։ Պաշտպանի գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։
25-ամյա ֆուտբոլիստը «Արսենալ» է տեղափոխվել 2011 թվականին «Բարսելոնայի» երիտասարդական թիմից։ 2019/2020 մրցաշրջանում նա լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 խաղի, դարձել 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
28 խաղերի արդյունքներով «Արսենալը» ներկայումս ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է։