Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը հունվարի 24-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Շուրջ 30 ըմբիշներ, մինչև փետրվարի վեցը, մարզիչների անմիջական ղեկավարությամբ, կաշխատեն ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելու ուղղությամբ: Այնուհետև նախապատրաստությունը կշարունակվի մայրաքաղաքի Օլիմպավանում: Ընթացքում միջազգային մրցումների կգործուղվեն համապատասխան ըմբիշներով համալրված համակազմերը:
Նախ ազատ ոճայինները Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում փետրվարի 26-իվ կմասնակցեն միջազգային մրցաշարին, որտեղ հավանաբար պայքարի կելնեն մեր 7 – 8 մարզիկներ:
Հավաքների և միջազգային մրցաշարերի միջոցով Հայաստանի ներկայացուցիչները նախապատրաստվում են Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: