Մադրիդի «Ռեալի» և «Յուվենտւոսի» իտալացի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն դարձել է Զագրեբի «Դինամոյի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Նենադ Բյելիցային։ Կանավարոն Խորվաթիական ակումբին կմիանա հունվարի 3-ին։
51-ամյա մասնագետի նախկին ակումբը եղել է «Ուդինեզեն» , որը նա լքել է անցյալ ամառ։ Բացի այդ, Կանավարոն մարզել է «Բենևենտոն», Չինաստանի ազգային հավաքականը և «Ալ-Նասրը»:
Նախկին պաշտպանը 2006 թվականի աշխարհի չեմպիոն է, «Ոսկե գնդակի» դափնեկիր, «Պարմայի» հետ Իտալիայի գավաթի կրկնակի հաղթող, «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության կրկնակի հաղթող, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող։
Անցկացրած 18 հանդիպումներից հետո Զագրեբի «Դինամոն» Խորվաթիայիառաջնությունում 29 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։




























































