UFC 249 մրցաշարը, որի շրջանակում նախատեսված էր նաև Խաբիբ Նուրմագոմեդով-Թոնի Ֆերգյուսոն մենամարտը, կարող է կայանալ ԱՄՆ-ի արևմտյան ափին գտնվող հնդկացիական ռեզերվացիաներից մեկում:
Արևմտյան ափի ռեզերվացիաներում չեն գործում տվյալ նահանգների Աթլետիկայի հանձնաժողովի կանոնները: Այդ մասին հայտնում է ESPN-ը:
Նախկինում UFC 249-ը նախատեսվում էր անցկացնել Բրուքլինում (Նյու Յորք), բայց համաճարակի պատճառով այնտեղ մրցաշարը չեղյալ հայտարարվեց:
Ավելի վաղ, UFC- ի նախագահ Դեյն Ուայթը հայտարարել է, որ թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը բաց կթողնի UFC 249 մրցաշարը, որտեղ նա պետք է մենամարտեր ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ: