Հայաստանի ազգային հավաքականի և «Մոսկավայի» Լոկոմոտիվի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև իսպանական «Բետիսը»։ Այս մասին հայտնում է Legalbet-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անդալուզյան ակումբում նախատեսում են խաղացողի տրանսֆերով զբաղվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամնակ: Սակայն կողմերի միջև դեռևս բանակցություններ չեն եղել։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իսպանական մեկ այլ ակումբ՝ «Սևիլյան»։
Նաիրի գործող պայմանագրի ժամկետը «երկաթուղայինների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։