«Բավարիայի» ղեկավարությունը քննարկում է թիմի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին որպես ակումբի գլխավոր մարզչի օգնական նշանակելու տարբերակը, հայտնում է Bild-ը:
Ապրիլի 3-ին մյունխենյան ակումբը հայտարարեց Ֆլիկի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին՝ մինչև 2023 թվականի ամառ: 41-ամյա Կլոզեն արդեն աշխատում է Բավարիայում՝ մարզելով մինչև 17 տարեկան «կարմիրների» երիտասարդական թիմը:
Որոշումը դեռ չի կայացվել: Նշվում է, որ Կլոզեն ինքը կցանկանար աշխատել որպես գլխավոր մարզչի օգնական: Միրոսլավը «Բավարիայի» կազմում խաղացել է 2007-ից 2011 թվականներին: Մյունխենի կազմում անցկացրած 150 խաղում նա խփել է 53 գոլ և կատարել 27 գոլային փոխանցում: