Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները։
Այս պահին «Բարսելոնան» ամենաարդյունավետ թիմն է ՉԼ-ում՝ 18 խփած գոլով։ Երկրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիան» է՝ 16 գոլ։ Երրորդ տեղում այդ ցուցանիշով «Մանչեսթեր Սիթին» է՝ 13 գոլ։ Միայն մեկ գոլ է խփել «Բոլոնիան»։
Այս տուրից հետո միայն մեկ թիմ է մնացել մրցաշարում, որը այդպես էլ գոլ բաց չի թողել: Այդ թիմն է իտալական «Ինտերը»։ Հինգ հանդիպումներում Սիմոնե Ինձագիի թիմը խփել է ընդամենը 7 գնդակ, բայց միաժամանակ բոլոր հանդիպումներում անառիկ է պահել դարպասը։ Չեմպիոնների լիգայում բաց թողած գոլերի քանակով երկրորդ հորիզոնականը կիսում են երեք ակումբներ՝ «Լիվերպուլը», «Ատալանտան» և «Աստոն Վիլան»։ Նրանք բոլորը մեկ գոլ են բաց թողել։
Սեփական դարպասն ընդունած գոլերի քանակով «առաջատարը» «Սլովանն» է՝ 18 բաց թողնված գոլ։
Նշենք նաև, որ 5-րդ տուրից հետո միայն մեկ թիմ է, որը հաղթել է իր բոլոր հանդիպումները՝ «Լիվերպուլը»։ Իսկ ահա 3 թիմ դեռևս միավոր չի վաստակել՝ «Լայպցիգը», «Սլովանը», «Յանգ Բոյսը»։
























































