Ալեխանդրո Կամանոն՝ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմիի գործակալը, հերքել է լուրը, որի համաձայն՝ մարոկացի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «արքայական» ակումբի հետ։
«Չկան որևէ հիմքեր նման նորություն տարածելու։ «Ռեալի» հետ համաձայնությունը դեռևս մինչև 2022 թվականն է նախատեսված, որը կնքվել է 2017 թվականին։
Պետք է սպասել։ Այս դժվար փորձությունից հետո (կորոնավիրուսի համավարակը Իսպանիայում) մենք կսկսենք բանակցությունները «Ռեալի» և Դորտմունդի «Բորուսիայի» հետ»,-գործակալի խոսքն է մեջբերում Spox-ը։
Աշրաֆ Հակիմին վարձակալական հիմունքներով խաղում է «Բորուսիա» Դորտմունդում։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ ամռանը նա վերադառնալու է «Ռեալ»։