Հալլեի մրցաշարի 10-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը անդրադարձել է մրցաշարի չեղարկմանը կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«Հիմա դժվար ժամանակներ են, բայց մենք դուրս կգանք սրանից ավելի ուժեղ, քան եղել ենք։ Արդեն հիմա ես սպասում եմ ու ոգևորված եմ վերադարձով Հալլե մյուս տարի։ Լավ նայե՛ք ձեզ»,-Ֆեդերերի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքէջը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է Ուիմբլդոնը և խոտածածկ մյուս բոլոր մրցաշարերը։