ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականը տանը նվազագույն հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն՝ 0-1:
Խաղից հետո խոսել է նաև հանդիպման միակ գոլը հեղինակած Վիլյորմուր Դավիդսենը, որն անվրեպ էր իրացրել նշանակված 11 մետրանոցը:
«Ֆանտաստիկ զգացողություն է։ Սա իսկական թիմային հաղթանակ է։ Մենք խաղացինք անհավատալի հասարակ, բայց պաշտպանվեցինք անհավատալի լավ։ Սա էր խաղային ծրագիրը, և այն գերազանց աշխատեց:
Այս հաղթանակն անհավատալի մեծ նշանակություն ունի։ 10 տարի առաջ մասնակցել եմ Հունաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակին: Հաղթել այսօր, այստեղ, պարզապես ֆանտաստիկ է»,- ասել է Ֆարերյան կղզիների ընտրանու ավագը Ֆարերյան Ռադիոյին:
























































