Լեհաստանում շարունակում է ընթանալ ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները, Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ` Պետրոս Պետրոսյանը և Յաշա Մինասյանը:
Պետրոս Պետրոսյանը երկամարտի 384 կգ արդյունքովդարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր: Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:
Պատանիների գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մովսիսյանը երկամարտի 359 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:
Աղջիկների մրցաշարում Մերի Թումասյանը երկամարտի 220 կգ արդյունքով նվաճեց երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալը: