Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ 81 կգ քաշային Էմմա Պողոսյան դարձել է ոսկե մեդալակիր։
Էմման վստահորեն գրավել է առաջին տեղը և՛ պոկում, և՛ հրում վարժությունում: Մեր մարզուհին երկամարտի արդյունքում գրնցել է 218 կգ արդյունք՝ 7 կգ շրջանցելով երկրորդ տեղը զբաղեցրած վրացուհի Նատիա Գադելյաից։
Հիշեցնենք, որ Էմմա Պողոսյանը այս տարի դարձել է նաև պատանիների աշխարհի չեմպիոն։