«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի շուրջ ստեղծված իրավիճակը. որը, պատասխանելով իր նախկին թիմակից Օլիվյե Ժիրուի մասին հարցին, ասել է. «Ֆորմուլա-1-ը մի շփոթեք կարտինգի հետ»:
«Ես չեմ կարող պատասխանել Բենզեմայի խոսքերին Ժիրուի մասին, ես խնդիրներ կունենամ: Ինձ դուր է գալիս Ժիրուն, նա լավ խաղացող է ու օգնել է Ֆրանսիայի հավաքականին հաղթել աշխարհի առաջնությունում: Դա կարևոր է»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում A Bola-ն:
2015 թվականից Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Բենզեմային չի հրավիրում թիմ: Պատճառը ֆուտբոլիստի՝ Մաթյո Վալբուենայի շանտաժի հետ ունեցած կապն է: _Օլիվյե Ժիրուն, իր հերթին, 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: