Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» Պրահայում հյուրընկալվում է տեղի «Սլավիային»։
Հանդիպման երրորդ րոպեին հյուրերի ավագ Լիոնել Մեսսին բացել է հանդիպման հաշիվը՝ օգտվելով խաղընկերոջ՝ Արտուրի փոխանցումից։
Մեսսին այս գոլից հետո միանգամից երկու ռեկորդ է սահմանել։ Նախ նա կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի և Ռաուլի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայում գրավելով 33 տարբեր մրցակիցների դարպասները։ Ինչպես նաև Մեսսին առաջին ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ի 15 մրցաշրջաններում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում։