Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղային երկրորդ օրը շարունակվում է։ «Ջուզեպե Մեացայում» միմյանց դեմ մրցելու են «Ինտերը» և Դորտմունդի «Բորուսիան»։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը․
«Ինտեր» — Հանդանովիչ, Գոդին, Գալյարդինի, Դե Վրեյ, Լուկակու, Մարտինես, Ասամոահ, Բարելա, Շկրինիար, Բրոզովիչ, Կանդրեվա։
«Բորուսիա» — Բյուրկի, Հակիմի, Դելանեյ, Սանչո, Շուլց, Հումելս, Ականջի, Բրանտ, Ազար, Վիտսել, Վայգլ։
Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։