Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Մեր ընտրանին զիջել էր մրցակցին 0։2 հաշվով։