ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատասխանել է Աշխարհի ակումբային առաջնության նորացված ձևաչափի վերաբերյալ քննադատություններին, որի պատճառով խաղացողները ստիպված կլինեն ավելի շատ հանդիպումներ անցկացնել մրցաշրջանի ընթացքում։
«Բոլոր թիմերը ցանկանում են մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությանը։ Ֆուտբոլիստները կամ ակումբները, որոնք բողոքում են, կարող են չմասնակցել մրցաշարին:
Այո, եթե բողոքներ ունեք, ապա մի մասնակցեք: Ես ստացել եմ վրդովված արձագանքներ, քանի որ, ընդհակառակը, յուրաքանչյուր երկրի համար կա երկու թիմի սահմանաչափ:
Բողոքող կողմերը ցանկանում էին երկուից ավելի ակումբ հայտարարագրել։ Մյուս կողմից, դժգոհություններ կան ֆուտբոլիստներից»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում AS-ը։