Ըստ Bild-ի, Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը գրեթե համաձայնեցրել է «Բիրմինգհեմի» կիսապաշտպան Ջուդե Բիլինգհեմի և ՊՍԺ-ի պաշտպան Թոմաս Մունիերի տեղափոխությունը «մեղուների» ճամբար:
Նշվում է, որ դորտմունդյան թիմը ֆուտբոլիստների հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Այնուամենայնիվ, «Բորուսիան» դեռ պետք է քննարկի բրիտանացիների հետ երիտասարդ կիսապաշտպանի փոխհատուցման գումարը, իսկ բելգիացին կմիանա գերմանացիներին որպես ազատ գործակալ:
«Բիրմինգհեմի» հետ Բիլինգհեմի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակից: