Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է մերսիսայդյան ակումբից հեռանալուց հետո նոր պաշտոն ստանձնելը։
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ գերմանացի մասնագետը հունվարի 1-ից կդառնա Red Bull-ի ֆուտբոլային համաշխարհային գործառնությունների բաժնի ղեկավարը։
«Ես ցանկանում եմ զարգացնել, կատարելագործել և աջակցել այն անհավանական ֆուտբոլային տաղանդին, որը մենք ունենք մեր տրամադրության տակ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Red Bull-ի մամուլի ծառայությունը։
Հիշենք, որ Յուրգեն Կլոպի վերջին ակումբը եղել է «Լիվերպուլը»։ Նախկինում գերմանացի մասնագետն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» և «Մայնցում»։