Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում կարանտինը։
Շվեյցարիայի լեռներում Ռոջերը առատ ձյան պայմաններում թենիս է խաղացել ու մի քանի հնարք-հարվածներ կատարել։
«Փորձում եմ համոզվել, որ դեռ կարողանում եմ հնարք-հարվածներ կատարել»,-գրել է 38-ամյա շվեյցարացին։
Making sure I still remember how to hit trick shots #TennisAtHome pic.twitter.com/DKDKQTaluY
— Roger Federer (@rogerfederer) March 30, 2020
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունից հետո Ֆեդերերը պաշտոնական խաղերի չի մասնակցել և ծնկի վնասվածքի պատճառով պետք է բաց թողներ մինչև հունիս։