«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզչի հիմնական թեկնածուն: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեգրիի թեկնածությունը պաշտպանել է անձամբ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, որը «կարմիր սատանաներին» գլխավորել է 1986-ից 2013 թվականներին։ Բացի այդ, իտալացի մասնագետ Սիմոնե Ինձագին, ով աշխատում է «Ինտերում», նույնպես դիտարկվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության կողմից թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում։
Ներկայում մանկունիանցիները գլխավորում է հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը։ Անգլիայի առաջնության վեց տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է յոթ միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։
























































