Նապոլիի ղեկավարությունը բանակցություններ է վարում թիմի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ նեապոլցիներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Ակումբը առաջարկ է արել, ըստ որի Խվիչան կարող է տարեկան վաստակել 6 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսային վճարումները։
Կվարացխելիայի գործող պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում վրացին 8 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։




























































