Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի պահեստային դարպասապահ Անդրեյ Լունինի կարգավիճակի մասին։
««Ռեալի» կազմում շատերն են արժանի խաղալու։ Ունենք 15-16 ֆուտբոլիստ, որոնք արժանի են հիմնական կազմում լինելուն։ Լունինն արժանի է խաղալու, և ես չեմ կատակում։ Նա ամեն օր անհավանական ջանասիրությամբ աշխատում է աշխարհի լավագույն դարպասապահի կողքին ու պահպանում է դրական տրամադրվածությունը, սակայն հնարավորություն չի ստանում։ Ես չեմ կարող նրանց երկուսին միաժամանակ խաղադաշտ դուրս բերել»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Տիբո Կուրտուան բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, բաց է թողել 12 գնդակ և երկու անգամ սեփական դարպասն անառիկ է պահել։ Ինչ վերաբերում է Լունինին, ապա նա ընթացիկ մրցաշրջանում դեռևս ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։




























































