Կատալոնիայի մայրաքաղաքում մոլեգնող փոթորկի պատճառով «Բարսելոնան» չի կարողացել վերադառնալ տուն և ստիպված գիշերել է Սևիլիայում, որտեղ շաբաթ՝ հոկտեմբերի 17-ին, Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում 5-2 հաշվով վստահ առավելության էր հասել «Բետիսի» նկատմամբ։ Այս մասին հայտնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը:
Նախատեսվում է, որ արդեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, թիմը կմեկնի Փարիզ, որտեղ երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի շրջանակում կմրցի ՊՍԺ-ի հետ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 9 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է առավելագույն 27 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող Մադրիդի «Ատլետիկոյին»։


























































