Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/2027 մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ։
Հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում։ 80-րդ րոպեին Դեկլան Ռայսի կատարած արդյունավետ փոխանցումից հետո խաղի միակ և հաղթական գոլը խփեց Նոնի Մադուեկեն՝ 3 միավոր պարգևելով լոնդոնյան ակումբին։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 18 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական․ առաջնության միանձնյա առաջատարը 21 միավորով «Մանչեսթեր Սիթին» է։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» 5 միավորով ընթանում է 18-րդ տեղում։
Հաջորդ տուրում «Արսենալը» հոկտեմբերի 24-ին սեփական հարկի տակ կընդունի «Էվերթոնին», իսկ «Նոթինգհեմ Ֆորեսթը» մեկ օր շուտ՝ հոկտեմբերի 23-ին, արտագնա հանդիպում կանցկացնի «Իպսվիչի» դեմ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































