«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչն է իրեն դրդում 39 տարեկանում շարունակել ֆուտբոլ խաղալ պրոֆեսիոնալ մակարդակով։
«Ես յուրահատուկ խաղացող եմ, իսկ կյանքում լավ մարդ եմ։ Ինձ համար սա ամենակարևորն է։
Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել, որ երբևէ կդառնամ այն մարդը, ինչ հիմա եմ։ Միշտ հավատում էի, որ պրոֆեսիոնալ խաղացող կդառնամ։ Ամբողջ կյանքս մարտահրավեր է։ Ես 11 տարեկանում հեռացա տնից՝ ապրելու մեծ քաղաքում: Այնպես որ, ինձ համար դա հեշտ է: Մադեյրան փոխում եմ Լիսաբոնով, Լիսաբոնը՝ Անգլիայով, Անգլիան՝ Իսպանիայով… Ինձ համար սա խնդիր չէ, սա իմ կյանքի մի մասն է, սա իմ յուրահատկությունն է։ Ես սովոր եմ նման կյանքին»,- ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում։
Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































