Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում «Ատալանտան» սեփական հարկի տակ պարտվեց «Կոմոյին» 2-3 հաշվով:
Հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, սակայն Բերգամոյում տեղումների պատճառով հետաձգվել էր։
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Դավիդե Ձապակոստան։ Հյուրերը պատասխանեցին Գաբրիել Ստրեֆեցայի և Ալիու Ֆադերայի գոլերով, իսկ Սեադ Կոլասինացը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Հանդիպման վերջում Գասպերինիի թիմի կազմում ևս մեկ գոլ խփեց Ադեմոլա Լուկմանը (11 մետրանոց):
«Կոմոն» առաջին հաղթանակը տարավ Ա Սերիայում․ թիմն ունի 5 միավոր և աղյուսակի 15-րդ տեղում։ «Ատալանտան» 6 միավորով 12-րդ տեղում է։
























































