«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի վնասվածք, ինչի մասին միլանյան ակումբը հայտնել է իր կայքում։
Ըստ իտալական Sky-ի՝ Բարելան բաց կթողնի առաջիկա երեք հանդիպումները՝ Ուդինեզեի (Սերիա Ա), Ցրվենզա Զվեզդայի (Չեմպիոնների լիգա) և Տորինոյի (Սերիա Ա) դեմ:
Նիկոլոն կկարողանա խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի կեսերին։
Սիմոնե Ինձագիի թիմը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը։
























































