Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է Տիագո Մոտայի գլխավորությամբ «Յուվենտուսի» ելույթների մասին.
«Ես Ալեգրիին քննադատում էի, քանի որ «Յուվենտուսը» նրա հետ ոչինչ չէր ցուցադրում, և ես դեռ այդպես եմ մտածում: Վեց խաղից հետո նույնը պետք է ասեմ Տիագոյի մասին:
Մինչ այժմ նա ոչինչ չի արել։ Ես ասացի, որ այս խաղով նրանք չեն մտնի թոփ 4, բայց հիմա վիճակն ավելի վատ է։ Ես ճանաչում եմ Տիագոյին և հարգում եմ նրան։ Տիագոն նման չէ Ալեգրիին, ով ընդհանրապես մարզիչ չէ։
Բայց հիմա տեսնում եմ անցյալ տարվա «Յուվենտուսը»: Նրանք վերջին երեք տարիներին ոչինչ չեն արել, և այսպես շարունակվում է։ Ես հարգում եմ Տիագոյին, բայց «Յուվեն» ահավոր է խաղում Ա Սերիայում»,- ասել է Կասանոն Viva el Futbol-ի եթերում:
























































