Մադրիդի «Ռեալի» նախկին իտալացի հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ խաղադաշտում իր թիմակիցների հետ շփվելու անկարողության համար։
«Նա ֆուտբոլ խաղալ չգիտի: Ռոնալդուն կարող է 3000 գոլ խփել, բայց դա ինձ չի հետաքրքրում: Իգուաինը, Ագուերոն, Բենզեման, Լևանդովսկին, Իբրահիմովիչը և Սուարեսը գիտեին, թե ինչպես կապվել թիմի հետ: Նրանք շատ բաներ գիտեին՝ ի տարբերություն Ռոնալդուի, որի միակ նպատակը միշտ գոլ խփելն է»,- Կասսանոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































