Իտալիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակում «Ատալանտայի» և «Կոմոյի» միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է մեկ օրով՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Բերգամոյի ակումբի մամուլի ծառայությունը։
Խաղը պետք է մեկնարկեր երեկ՝ սեպտեմբերի 23-ին, 22։45-ին։ 23։15-ին խաղադաշտի կարգավիճակը ստուգելուց հետո որոշում է կայացվել հանդիպումը հետաձգել։
Խաղը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։
























































