Այսօր «Փյունիկի» երիտասարդների թիմը պատանեկան Չեմպիոնների լիգայում անցկացրեց պատասխան հանդիպումնը Մինսկի «Դինամոյի» հետ։
Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկի» թիմը պարտվեց մրցակցին։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Երևանյան թիմի կազմում գոլ խփեց Համբարձումյանը։
Այս դիմակայության առաջին խաղում բելառուսական ակումբը ևս հաղթել էր՝ 4-2 հաշվով։
























































