Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում հյուրընկալել է «Նապոլիին» և ոչ-ոքի՝ 0։0 հաշվով ավարտել հանիպումը։
Նշենք, որ 36-րդ րոպեին «Նապոլին» հարկադրված փոփոխություն կատարեց դարպասապահ Ալեքս Մերետի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Էլյա Կապրիլեին։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» վաստակել է ինը միավոր։ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում թիմը չորրորդ տեղում է: «Նապոլին» վաստակել է 10 միավոր և երրորդ տեղում էր:
























































