Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է ընթացիկ մրցաշրջանում հանդիպումների քանակի ավելացման և դրանց հետ կապված որոծ խաղացողների բողոքի մասին։
«Մենք պետք է տեսնենք, թե որն է լավագույն լուծումը։ Այս ամենը նման է գլորվող ձնագնդի: Որքան շատ խաղեր, այնքան ավելի մեծ են պայմանագրերը: Եթե հանդիպումները քիչ լինեն, աշխատավարձերը կկրճատվեն»,- ասել է Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին խաղացողը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք թոփ ակումբների խաղացողները, մասնավորապես՝ Ռոդրին «Մանչեսթեր Սիթիից» , Ալիսոնը «Լիվերպուլից» Ժուլ Կունդեն «Բարսելոնայից» և Դանի Կարվախալը «Ռեալից» դժգոհություն էին հայտնել գերծանրաբեռնված օրացույցից։ Նշվում էր, որ այս պատճառով խաղացողները կարող են գործադուլ անել։
























































