Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ճապոնացին տարբերակներ ունի՝ վերադառնալու իտալական Ա Սերիա։
Իտալիայում նա նախկինում հանդես է եկել «Բոլոնիայում»:
The Sun-ի տեղեկություններով՝ Թուրինի «Յուվենտուսը», Միլանի «Ինտերը» և «Նապոլին» հետաքրքրված են Տոմիյասուի ծառայություններով:
























































