Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբի մեկնարկային տուրի շրջանակում այսօր հանդիպում են «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»։
Նյութը հրապարակելու պահին հանդիպման հաշիվը 0-0 է։
Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում դուրս եկավ փոխարինման 65-րդ րոպեին․ հայ ֆուտբոլիստը հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն է անցկացնում միլանյան թիմի կազմում։
Այսօրվա հանդիպումը Մխիթարյանի համար 63-րդն է Չեմպիոնների լիգայում։ Նա 7 գոլի հեղինակ է դարձել իր կարիերայի ընթացքում այս մրցաշարում։
























































