Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ աշխատանքի։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ անգլիացի մասնագետն իր ծառայություններն է առաջարկել իտալական «Ռոմային», որն այսօր պաշտոնապես հեռացրեց Դանիելե դե Ռոսիին։
Հիշեցնենք, որ Փոթերը գործազուրկ է մնացել 2023 թվականի գարնանից, երբ հեռացվեց «Չելսիից»։
Փոթերը նաև Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտներից մեկն է։ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Էդին Թերզիչը և «Տորինոյի» նախկին գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը ևս համարվում են «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու։
























































