Իտալացի մասնագետ Ստեֆանո Պիոլին գլխավորել է Կրիշտիանու Ռոնալդուի թիմը՝ սաուդյան «Ալ-Նասրը»։
«Ալ-Նասրը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում 58-ամյա մասնագետի նշանակման մասին։
2024/25 առաջնության առաջին 3 տուրերից հետո «Ալ-Նասրը» վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
Պիոլիի վերջին ակումբը եղել է «Միլանը», որը նա գլխավորել է 2019-ից 2024 թվականներին։
























































