Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Ադրիանոն կրկին դուրս կգա ֆուտբոլային խաղադաշտ։ Բրազիլացին երկար ժամանակ է, ինչ պրոֆեսիոնալ մակարդակում հանդես չի գալիս, սակայն հրաժեշտի խաղը կանցկացնի միայն այս դեկտեմբերին։
Ինչպես հայտնում է Goal-ը, 42-ամյա Ադրիանոն հանդես կգա «Ֆլամենգոյի» և «Ինտերի» կազմում՝ թիմերի ընկերական խաղում։
Հանդիպումը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 15-ին հանրահայտ «Մարականա» մարզադաշտում։
Ենթադրվում է, որ Ադրիանոն յուրաքանչյուր թիմի կազմում մեկական խաղակես կանցկացնի։ «Ինտերի» կազմում Ադրիանոն անցկացրել է 177 պաշտոնական հանդիպում, դարձել է 74 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
























































