«Ռոամն» մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հռոմեական ակումբը կգլխավորի «Տորինոյի» նախկին գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ «Ռոման» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է ակումբի լեգենդ Դանիելե դե Ռոսիին։ Նա հռոմեական ակումբը գլխավորել է այս տարվա հունվարից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» Ա Սերիայի վերջին մրցաշրջանն ավարտեց 6-րդ տեղում՝ նվաճելով Եվրոպայի լիգայի մասնակցության ուղղեգիր։
Ակումբը անհաջող է սկսել երկրի ընթացիկ առաջնությունը։ 4 խաղից հետո հռոմեական ակումբը 3 միավորով 16-րդ տեղում է։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 4 խաղից հետո «Ջալոռոսիները» վաստակած 3 միավորով 16-րդ տեղում են։
























































