Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կյանքից հեռացել է 1990 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, Իտալիայի ընտրանու նախկին ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին։
Մի քանի տարի պայքարելով հաստ աղիքի քաղցկեղի դեմ՝ նա մահացել է 59 տարեկանում։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սկիլաչին հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրա ընտանիքը վստահեցնում էր, որ ֆուտբոլիստի վիճակը կայուն է և նա ստանում է լավագույն բժշկական օգնությունը։
Սկիլաչին ավարտել էր կարիերան 1997 թվականին: Նա հանդես է եկել բարձակարգ ակումբներում, ինչպիսին են «Յուվետուսը» և «Ինտերը»:
























































