Շվեդ նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է «Միլանում» իր դերի մասին հարցին։
«Իմ դերը, դա պարզ է. ես հրամայում եմ, իսկ մյուսները լսում են։ Ի՞նչ է պատահում, երբ ես բացակայում եմ: Երբ առյուծը հեռանում է, կատուները գալիս են, երբ առյուծը վերադառնում է, կատուները անհետանում են»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերից Իբրահիմովիչը ակումբի սեփականատիրոջ խորհրդականն է։
























































