Միլանի նախագահի խորհրդական Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ գործառույթներ է կատարում իտալական ակումբում:
«Իմ դերն ակումբո՞ւմ. ղա պարզ է: Ես հրամայում եմ, իսկ մյուսները՝ լսում: Ինչու եմ երբեմն բացակայո՞ւմ ակումբից. միայն կարող եմ ասել, որ երբ առյուծը հեռանում է, կատուները հանգստանում են, բայց երբ առյուծը վերադառնում է, նրանք ցրվում են»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի հանդիպումը, որում «Միլանը» կհանդիպի «Լիվերպուլին»։ Խաղը կկայանա «Սան Սիրո» մարզադաշտում (Ջուզեպպե Մեացա) և կմեկնարկի ժամը 23:00-ին:
























































