«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կիսվել է ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալու մասին իր հույզերով։
«Ֆուտբոլը խելագարություն է։ Այսօր ակումբը կախված է քեզնից, իսկ վաղը քեզ դեն են նետում, կարծես դու ոչինչ լինես»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Nogomania-ն:
Նեյմարը միացել է Ալ-Հիլալին 2023 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը արաբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել 2023 թվականի հոկտեմբերին Ուրուգվայի հավաքականի հետ ԱԱ-2026-ի ընտրական հանդիպման ժամանակ (0:2): Սաուդյան ակումբին միանալուց հետո Նեյմարն անցկացրել է ընդամենը 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































