«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին հարցին։
«Ես ցանկանում էի Լուկակուին տեսնել իմ թիմում, երբ «Ինտերում» էի, և նույնիսկ խնդրեցի նրան պայմանագիր կնքել «Չելսիի» հետ:
Նա ֆիզիկապես շատ ուժեղ է, բայց նրա մարզավիճակը դեռ հեռու է լավագույնից, մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։
Չնայած դրան, նա դառնում է «Նապոլիի» առանցքային ֆուտբոլիստը և արդեն ապացուցում է դա խաղադաշտում»,- ասել է Կոնտեն Sky Sport-ին տված հարցազրույցում:
























































