Արգենտինացի հայտնի նախկին խաղացող Խուան Ռոման Ռիկելմեն կարծում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
«Դուք դեռ լիովին չգիտեք, թե ինչի է նա ընդունակ: Համոզված եմ, որ Լիոնելը կխաղա 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Մենք բոլորս ցանկանում ենք նրան տեսնել Արգենտինայի հավաքականում։ Առյուծը դեռ լավն է և սիրում է մրցել: Մեսսին արդեն հաղթել է ամեն ինչ, բայց չի ցանկանում կանգ առնել»,- Ռիկելմեի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի հաջորդ առաջնությունը կկայանա ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի մարզադաշտերում 2026 թվականի ամռանը։
























































