Աստղային հարձակվող և MLS ակումբի «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին ամերիկյան թիմի կազմում իր կարիերայի ընթացքում գոլերի թիվը հասցրել է 27-ի՝ «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ վերջին խաղում (3-1) դուբլի հեղինակ դառնալուց հետո:
Այսպիսով, արգենտինացուն ընդամենը երկու գոլ է պակասում, որպեսզի կրկնի ամերիկյան ակումբի բոլոր ժամանակների ռմբարկուների ռեկորդը, որը պատկանում է իր հայրենակից Գոնսալո Իգուայինին (29):
Նշենք, որ «Ֆիլադելֆիայի» հետ խաղում 37-ամյա Մեսսին երկու ամսվա դադարից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել կոճի վնասվածքից հետո, որը նա ստացել էր Կոլումբիայի հետ Կոպա Ամերիկայի եզրափակիչ խաղի ժամանակ (1:0) հուլիսի 14-ին:
Մեսսին «Ինտեր Մայամիում» է հանդես գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
























































