Ավարտվեց Սաուդյան Արաբիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ալ-Իթիհադն» ու «Ալ-Վահդան»։ «Ալ-Իթիհադը» 7-1 հաշվով ջախջախել է մրցակցին։
Երկրորդ րոպեին «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման Սթիվեն Բերգվինի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ։ 13-րդ րոպեին «Ալ-Իթիհադ»-ի առավելությունը կրկնապատկեց Հուսեմ Աուարը՝ Մուսա Դիաբիի գոլային փոխանցումով: 31-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Ալ Վահդայի» խաղացող Յուսեֆ Ամինը: 45+4-րդ րոպեին Դիաբիի փոխանցումից գոլի հեղինակ է դարձել «Ալ-Իթիհադի» կիսապաշտպան Ֆաբինյոն։
Երկրորդ խաղակեսում «Ալ-Իթիհադը» ավելացրեց իր առավելությունը: 47-րդ րոպեին Բենզեման Բերգվեյնի փոխանցումից դուբլի հեղինակ դարձավ։ 55-րդ րոպեին «Ալ-Իթիհադի» ֆուտբոլիստ Ֆավազ Ալ Սաղուրը խփեց իր թիմի 5-րդ գնդակը: 87-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Ալ-Իթթիհադի» հարձակվող Սալեհ Ալ-Շեհրին: Երկու րոպե անց Բենզեման ձևակերպեց հեթ-տրիկը։
Երեք տուրից հետո «Ալ-Իթիհադը» 9 միավորով զբաղեցնում է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
























































