Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ Հյուսիսլոնդոնյան դերբին․ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին»։
Հանդիպումն ավարտվեց Միկել Արտետայի թիմի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1-0։
Հյուրերի կազմում միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց պաշտպան Գաբրիելը։
Այս խաղից հետո «Արսենալը» 10 միավորով երկրորդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ «Տոտենհեմը» 4 միավորով 13-րդն է։
























































